Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու համար՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը«Հնարավոր է, որ այս շաբաթվա ընթացքում մենք բանակցություններ անցկացնենք Պուտինի և Թրամփի հետ, որպեսզի քննարկենք Ստամբուլում ղեկավարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մենք կձգտենք դրան», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Ստամբուլում հուլիսի 23-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը նշել է, որ նման հանդիպումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական կարգավորման առաջընթացին։
Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։