Հետևեք մեզ։

«Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է»․ Ֆրանսիայի դեսպան

15:43, 25 հուլիս 2025
«Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է»․ Ֆրանսիայի դեսպան

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակած հոլովակը ներկայացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը հիմնականում առաջ է մղվում ադրբեջանական և թուրքական կողմերի կողմից՝ որպես տարանցիկ ճանապարհ՝ Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանը կապելու համար։

Հոլովակը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր»։

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է հոլովակին՝ X-ում՝  կիսվելով հոլովակով և կից մեկնաբանել է.«Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները