Հետևեք մեզ։

Արագածոտնի մարզում վթարից հետո մեքենան հայտնվել է ձորում. 3 վիրավորներից մեկը ՊՆ փոխգնդապետ է

10:20, 26 հուլիս 2025
Արագածոտնի մարզում վթարից հետո մեքենան հայտնվել է ձորում. 3 վիրավորներից մեկը ՊՆ փոխգնդապետ է

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։

3 քաղաքացի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները