Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ լարվածության սրումը օրակարգում չեն․ Հաջիև

11:39, 26 հուլիս 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ լարվածության սրումը օրակարգում չեն․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումն այսօր արդիական չէ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ լարվածության սրումը օրակարգում չեն։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները