Հետևեք մեզ։

15-ամյա վարորդը «BYD»–ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կա 2 տուժած

13:33, 26 հուլիս 2025
15-ամյա վարորդը «BYD»–ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կա 2 տուժած

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։

 

Ինչպես հայտնում է  shamshan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները