Հետևեք մեզ։

Գյումրիի ճանապարհին վթարված մեքենան հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

16:14, 26 հուլիս 2025
Գյումրիի ճանապարհին վթարված մեքենան հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Հուլիսի 26-ին, ժամը 10։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Թլիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։  

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։

 

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի  փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները