Հետևեք մեզ։

Եթե մենք շտապօգնությունը դիտարկում ենք որպես պարզապես պացիենտին տեղափոխելու միջոց, ապա կարող է գումար պահանջվել. Արսեն Թորոսյան

18:48, 26 հուլիս 2025
Եթե մենք շտապօգնությունը դիտարկում ենք որպես պարզապես պացիենտին տեղափոխելու միջոց, ապա կարող է գումար պահանջվել. Արսեն Թորոսյան

Շտապօգնությունն անվճար է Հայաստանի Հանրապետությունում, բայց շտապօգնությունը պետք է լինի հենց շտապօգնություն բառի ուղիղ իմաստով։ Այս մասին ասաց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը` պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ինչու է շտապօգնության ծառայությունը պացիենտին իր ուզած հիվանդանոց տեղափոխելու համար գումար վերցրել,

«Եթե մենք շտապօգնությունը դիտարկում ենք որպես պարզապես պացիենտին տեղափոխելու միջոց, դա մի քիչ դուրս է շտապօգնության ուղիղ ֆունկցիաներից։ Կա նախարարի հրաման, որ շտապօգնությունը պարտավոր է պացիենտին տանել մոտակա հիվանդանոց իր իսկ շահից ելնելով։  Եթե այդ տեղափոխումը դուրս է նախարարի հրամանով սահմանված տեղափոխումից, ապա շտապօգնության ծառայությունը կարող է դրա համար վճար սահմանել», – ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները