Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ:
Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը` մեկնաբանելով Սամվել Կարապետյանի քաղաքականություն մուտք գործելու, որպես նոր ուժ դիրքավորվելու մտադրությունը:
«Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, այսինքն՝ նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ: Բոլոր` թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականության հարցերով հետևելու ենք նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա»,- ասել է Նարեկ Կարապետյանը: