Հետևեք մեզ։

Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը

13:42, 27 հուլիս 2025
Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։

 

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները