Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարները 300 մ պատգարակով իջեցրել են

18:57, 27 հուլիս 2025
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարները 300 մ պատգարակով իջեցրել են

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները