Բռնազավթված Արցախում հրդեհի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Նախարարությունը դիմում է նաև միջազգային կառույցներին և մասնագիտացված կազմակերպություններին՝ իրենց մանդատի շրջանակում պատշաճ գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իրականացնելու գործուն քայլեր Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար։