Հետևեք մեզ։

Ուկրաինան ադրբեջանական գազ կստանա

14:03, 28 հուլիս 2025
Ուկրաինան ադրբեջանական գազ կստանա

Հուլիսի 28-ին ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությունների խումբը հայտարարել է SOCAR խմբի մաս կազմող SOCAR Energy Ukraine-ի հետ ադրբեջանական բնական գազի գնման վերաբերյալ առաջին համաձայնագրի ստորագրման մասին։ Հայտնում է 1lurer.am-ը։

Մատակարարման երթուղին Անդրբալկանյան գազատարն է՝ Բուլղարիա -Ռումինիա - Ուկրաինա հատվածը։

Ըստ տեղեկությունների՝ գազն արդեն մատակարարվել է Ուկրաինայի տարածք և, ամենայն հավանականությամբ, մղվում է ստորգետնյա գազապահեստարան։ Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ չեն նշվում ադրբեջանական գազի ծավալը և գինը։

Ավելի վաղ Նորվեգիայի կառավարությունն Ուկրաինային տրամադրել էր 140 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ գազի խնդիրը լուծելու համար։ Կար նաև վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

Ուկրաինան գազ է ստանում նաև Լեհաստանից, կա 440 միլիոն խորանարդ մետրի պայմանագիր: Բացի այդ, տեղի է ունեցել ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարում՝ հունական տերմինալի, այնուհետև եվրոպական փոխկապակցման համակարգի միջոցով:

Գալիք ձմռանը դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 8-9 միլիարդ խորանարդ մետր գազ, որի երկու երրորդը կստացվի տարբեր աղբյուրներից գազի ներմուծմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները