Հետևեք մեզ։

Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը. ՆԳՆ

12:44, 29 հուլիս 2025
Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը. ՆԳՆ
ՆԳՆ-ից հիշեցնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
 
«Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.
  • մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ.
  • մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում.
  • մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ.
  • մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր.
  • միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է.
  • անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։
Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:
 
Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները