Հետևեք մեզ։

2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով, պա՞րզ է, հասկացա՞ք «ծակ պրոֆեսորներ»․ Գևորգ Պապոյան

15:20, 29 հուլիս 2025
2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով, պա՞րզ է, հասկացա՞ք «ծակ պրոֆեսորներ»․ Գևորգ Պապոյան
Մինչ ֆեյսբուքյան «ստատուսչիները» ինչ-որ մտացածին, հնարած տնտեսական անկումների մասին տեքստեր են մոգոնում, պարզապես հիշեցնեմ, որ 2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով և արձանագրվել է ռեկորդային քանակով աշխատատեղեր (796,5 հզ) ու աշխատավարձեր։ Սա նշանակում է, որ տնտեսական աճը հասնում է մարդկանց մեծամասնությանը և վերաբերվում է միլիոնավոր մարդկանց, ոչ թե մի քանի ընտանիքների, ինչպես եղել է երկար ժամանակ։ Այս մասին գրել է Էկոնոմիկաի նախարար Գևորգ Պապոյանը։
 
«Իսկ «ծակ պրոֆեսոր ստատուսչիներին» բարեկամաբար բացատրեմ, որ արտահանման կրճատում ըստ էության չունենք, քանի որ ընդամենը վերացել է Հայաստանի տարածքով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան, ինչը Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին տալիս էր զրոյին ձգտող օգուտ։
Պա՞րզ է, հասկացա՞ք «ծակ պրոֆեսորներ»»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները