Հետևեք մեզ։

Գորիսում կորած երեխան հայտնաբերվել է

07:46, 30 հուլիս 2025
Գորիսում կորած երեխան հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները