Հետևեք մեզ։

Գետամեջ գյուղի թռչնաֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

09:42, 30 հուլիս 2025
Գետամեջ գյուղի թռչնաֆաբրիկայի տանիքում  բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 30-ին ժամը 10:06-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։05-ին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները