Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

12:30, 30 հուլիս 2025
Արմեն Գրիգորյանն  ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Հայտնում է ԱԽ գրասենյակը։
 
 
Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:
 
 
Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:
Հարց ու պատասխանի ընթացքում Ա.Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն:
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները