Հետևեք մեզ։

Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ հայ բժշկի օգնությամբ երեխա է ծնվել

13:26, 30 հուլիս 2025
Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ հայ բժշկի օգնությամբ երեխա է ծնվել

Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ 14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:

Ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ: Նորածնին անվանակոչել են Էվելինա:

Աղջկա հարազատները մտադիր են դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակ շնորհելու համար:

SHOT-ի տեղեկությունների համաձայն՝ ծննդաբերությունը կատարել է ազգությամբ հայ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները