Հետևեք մեզ։

Պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

15:56, 30 հուլիս 2025
Պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։

Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է վարչական վարույթ։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները