Հետևեք մեզ։

Զախարովան հայտնել է, որ Կիևը մտադիր է օգտագործել Մոսկվայի և Բաքվի միջև հակասությունները

16:31, 30 հուլիս 2025
Զախարովան հայտնել է, որ Կիևը մտադիր է օգտագործել Մոսկվայի և Բաքվի միջև հակասությունները

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն հրահրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս-ադրբեջանական առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մասնավորապես, մեզ հայտնի են ծրագրերը՝ օգտագործելու Ռուսաստանից փախստականներին, որոնք պատրաստ են վարձատրության դիմաց դիվերսիաներ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ՝ Ռուսաստանի դրոշի ներքո», - ասել է դիվանագետը։«Գաղափարն այն է, որ նման սադրանքների հաջող իրականացման դեպքում ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում վիրուսային տեղեկատվություն տարածվի ռուսական որոշակի ագրեսիայի մասին», - հավելել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները