Հետևեք մեզ։

Հայաստանում առաջիկայում կգործի կոնյակի իզոտոպային հետազոտության լաբորատորիա

12:13, 31 հուլիս 2025
Հայաստանում առաջիկայում կգործի կոնյակի իզոտոպային հետազոտության լաբորատորիա

Ընթացիկ տարվա օգոստոսից Հայաստանը կունենա իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա։

ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներին։

Նախարարի գնահատմամբ՝ լաբորատորիայի կարողությունները դեռ շատ համեստ են լինելու՝ 3-4 նմուշ օրական։  

«Այս 34 տարվա մեջ մենք այս հարցը չէինք լուծել։ Այդ լաբորատորիան այժմ ունենք և կարողանալու ենք կոնյակի 3 հիմնական իզոտոպերը, որոնք ցույց են տալիս, որ դա խաղողի սպիրտից է արտադրված,ստուգել»,-ասաց Պապոյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կոնյակի արտահանման հետ կապված խնդրից ամենաշատը տուժում են որակյալ արտադրանք ստեղծողները։

Նա ընդգծեց, որ  պետք է շատ հոգատար լինել  հայկական  արտադրանքի վարկանիշի նկատմամբ, որովհետև մեկ անորակ խմբաքանակի պատմությունը դառնում է գնահատական ընդհանուր արտադրանքի մասին։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները