Հետևեք մեզ։

Թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

17:51, 31 հուլիս 2025
Թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, լուսացույցի ընկնելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները