Հետևեք մեզ։

ՏԿԵ նախարարի տեղակալը և Իրանի դեսպանը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը

09:23, 01 օգոստոս 2025
ՏԿԵ նախարարի տեղակալը և Իրանի դեսպանը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։
 
Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությունը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները