Հետևեք մեզ։

Բջնի գյուղում «Hyundai Elantra»-ում առաջացած կրակը ամբողջությամբ վերածել է մոխրի. Shamshyan.com

14:44, 01 օգոստոս 2025
Բջնի գյուղում «Hyundai Elantra»-ում առաջացած կրակը ամբողջությամբ վերածել է մոխրի. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:  Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ:  Մինչ հրշեջների ժամանումը՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր Վարազդատ Դ.-ն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները