Հետևեք մեզ։

ՔՊ–ական նախկին մարզպետի օգնականը՝ ՀԷՑ–ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն

17:47, 01 օգոստոս 2025
ՔՊ–ական նախկին մարզպետի օգնականը՝ ՀԷՑ–ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ:

 

Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները