Հետևեք մեզ։

Ողբերգական վթար Շիրակի մարզում. ՌԴ քաղաքացիներ են մաhացել

19:53, 02 օգոստոս 2025
Ողբերգական վթար Շիրակի մարզում. ՌԴ քաղաքացիներ են մաhացել

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Մահացածները ՌԴ քաղաքացիներ են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները