Հետևեք մեզ։

Գյումրիի ճանապարհին մեքենան 40 մ գլորվել է ձորը. կան զոhեր և վիրավոր

08:34, 03 օգոստոս 2025
Գյումրիի ճանապարհին մեքենան 40 մ գլորվել է ձորը. կան զոhեր և վիրավոր

Օգոստոսի 2-ին, ժամը 20։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որԱշոցք-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորըավտոմեքենայում հայտնաբերվել է արգելափակված վարորդի, իսկ մոտակայքում(մոտ 5 մ հեռու)՝ ուղևորի դիերը։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևորի դիի հետ միասին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Վերլուծական

Ամենաընթերցվածները