Հետևեք մեզ։

Արարատի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Honda»-ն․ 6 վիրավորներից 3-ը անչափահասներ են

09:43, 04 օգոստոս 2025
Արարատի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Honda»-ն․ 6 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Մարիետա Կ.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Մ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին:  Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վերլուծական

Ամենաընթերցվածները