Հետևեք մեզ։

Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով. փոխքաղաքապետը՝ ուղետոմս չվճարողներին տուգանելու մասին

12:59, 04 օգոստոս 2025
Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով. փոխքաղաքապետը՝ ուղետոմս չվճարողներին տուգանելու մասին

Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել, թե քաղաքացին կոնկրետ տրանսպորտային միջոցում վճարում իրականացրե՞լ է, թե՞ չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ծառայությունից օգտվելիս ուղետոմսի համար չվճարած քաղաքացիներին տուգանելու գործընթացին:

«Մենք որևիցե գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում ստեղծել տուգանքների տեսքով: Մենք ուղղակի ուզում ենք, որ քաղաքացիներն այն ուղեվարձը, որը նախատեսված է, ուղղակի վճարեն»,-ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները