Հետևեք մեզ։

Մահացել է խորհրդային նշանավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

16:25, 04 օգոստոս 2025
Մահացել է խորհրդային նշանավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

Կյանքի 93-րդ տարում մահացել է խորհրդային և վրացական կինոյի նշանավոր անուններից, կինոյում մեծ վաստակի համար խորհրդային և վրացական գրեթե բոլոր պատվո արժևորումներին արժանացած կինոռեժիսոր Էլդար Շենգելայան։

 

Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հավելում՝ Շենգելայան նաև Հայաստանի ու հայ կինոյի մեծ բարեկամն էր։

 

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար կինոռեժիսորը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները