Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնական ավտոկայանում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է․ բնակիչներն ահազանգում են

09:36, 05 օգոստոս 2025
Երևանի կենտրոնական ավտոկայանում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է․ բնակիչներն ահազանգում են

Երեկ՝ օգոստոսի 4-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից:
 
Քաղաքացիներն ասում էին.
 
«Սա 21-րդ դարն է, Երևանը: Հենց Երևանի սրտում Հայաստանի գլխավոր ավտոկայանում բարդակ վիճակ է տիրում, երբևէ կտեսնես մի երկիր, որտեղ գլխավոր ավտոկայանում նման տեսարանի հանդիպես: 

Ամոթն էլ է լավ բան, ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, սա է՞ ձեր զարգացումը, մնում էր՝ զարտուղի ճանապարհով Ջենիֆեր Լոպեսին խնդրեինք այս ավտոկայանով գնար ու հաստատ պատկան մարմինները 1 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեին, բայց դե նրանց երևի չի հետաքրքրում, որ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը հղի է վարակի առաջացման վտանգներով: 
 
Ասում են, թե քաղաքային տրանսպորտը պետք է ուղևորներին մաքուր հասցնի տեղ: 
Բա ո՞վ է սրա պատախանը տալու, ու սա նոր չէ, երկար տարիների պատմություն ունի ու ոչ էլ խնդիրը լուծվում է, հիմա չգիտենք՝ ով է պատասխանատու: 

Խնդիրը պետք է հիմնովին վերացվի ու դա պետք է անեն Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր, չգիտես ինչու, ջայլամի կեցվածք են ընդունել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները