Հետևեք մեզ։

Երեկվանից հսկիչ բոբոները մտել են տրանսպորտ և քաղաքացիներին ահաբեկելով ստիպում են, որ վճարեք չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար․ ավագանու անդամ

10:01, 05 օգոստոս 2025
Երեկվանից հսկիչ բոբոները մտել են տրանսպորտ և քաղաքացիներին ահաբեկելով ստիպում են, որ վճարեք չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար․ ավագանու անդամ

Երեկվանից հսկիչ բոբոները մտել են տրանսպորտ և քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով ստիպում են, որ վճարեք չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար, այլապես մենք ձեզ կտուգանենք․ գրել է  Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել այս խայտառակ նախագիծը, քանի որ Երևանում գոյություն ունեն 12 մետրանոց մեծ ավտոբուսներ, իսկ այդ հսկիչ բոբոն չի կարողանալու մուտք գործել ավտոբուսներ և յուրաքանչյուրիդ հերթով ստուգել: Այս մեթոդը վախեցնելու համար է»,- նշել է նա:

Նա նաև նշել է, որ ՔՊ-ն ու Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից, քանի որ 2023թ. դուք նրանց մերժել եք, Երևան քաղաքում խայտառակ պարտություն են կրել և ձայն չեք տվել: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները