Հետևեք մեզ։

Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

14:39, 05 օգոստոս 2025
Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Օրեր առաջ Երևանի բնակիչ 62-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կնոջ առողջական վիճակը վատթարացել է, շտապօգնություն են զանգահարել, սակայն շտապօգնության աշխատակիցները չեն ընդունել կանչը։ Օրեր անց 49-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ օր անց մահացել է։ Տղամարդը կնոջ մահվան մեջ մեղադրում է շտապօգնության աշխատակիցներին։ Այս մասին հայտնել էր shamshyan.com–ը։

«Շտապօգնություն» ՓԲԸ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ կա նախաձեռնված, նախաքննության շահերից ելնելով չեն ցանկանում մանրամասներ։      

 

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187–րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները