Հետևեք մեզ։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Ալի Աքբար Վելայաթի

15:02, 05 օգոստոս 2025
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Ալի Աքբար Վելայաթի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին։ Այս մասին գրել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական ցանցում։

«Հերթական անգամ որոշ կառավարություններ, ցուցադրելով իրենց սեփական շահերը և տարածաշրջանի շահերի նկատմամբ անտարբերությունը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ առաջ մղելով իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում»,–գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները