Հետևեք մեզ։

Դիմել եմ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ. Լիլիթ Գալստյան

15:27, 05 օգոստոս 2025
Դիմել եմ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ. Լիլիթ Գալստյան

Հուլիսի 25-ին, 10 օր առաջ, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ։ Գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է  ՀՀ սահմնադրությունից և ՀՀ  ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։

Ա․ Արշակյանը  ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել  քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա  պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։ 

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից  ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը  վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը։

հ․գ․ Հուսանք պատասխանը հուսադրող կլինի․․․․»

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները