Փոփ երգչուհի և ԱՄՆ նախագահների սիրելի Ջեյն Մորգանը մահացել է 101 տարեկան հասակում, հաղորդում է Deadline ամսագիրը՝ հղում անելով երգչուհու ընտանիքին։ «Ջեյն Մորգան Վայնտրաուբը՝ (ամուսնու ազգանունը - խմբ.), երգչուհի, դերասանուհի և 1950-ականների հայտնի հեռուստահաղորդավարուհի, մահացել է երկուշաբթի օրը՝ բնական մահով Նա 101 տարեկան էր», - ասվում է հոդվածում։