Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ բոլորս տեսանք թերություններ, մենք պետք է սովորենք այդ թերությունների վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով ստադիոնի փոշոտ նստարաններին։
«Առաջին անգամ էինք նման մաստշտաբի միջոցառում կազմակերպում, մենք պետք է սովորենք թե մենք որպես պետություն, թե կազմակերպիչները, որ էլ ավելի բարձրացնենք որակը»,– ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով հսկայական ծախսերին՝ Դանիելյանը նշեց, որ դրամաշնորհային հատկացում է. «Ունենք նախահաշիվ, կազմակերպիչը տալիս է ծախսերի իր ցուցակը, հետո կա հաշվետվողականություն, այսինքն հաշվետվություն պետք է ներկայացնի՝ փաստացի կատարված ծախսերի վրա։ Եթե կան խախտումներ, նախատեսված են տույժ եւ տուգանքներ։ Սա մեր նախարարության մասին եմ խոսում, կա Պետական եկամուտների կոմիտե, որն ամեն պահի կարող է ստուգել կազմակերպության հաշիվները, տեսնել ինչ ֆինանսական շարժեր են եղել։ Ինչ վերաբերում է օրինակ սննդի ծախսերին, ապա դա ոչ թե երկու օրվա համար է, այլ 11 օրվա, Լոպեսի թիմը 11 օր է մնացել Հայաստանում։ Հիշեցնեմ՝ սա նախահաշիվ է, կազմակերպությունն ունի 60 օր հաշվետվություն ներկայացնելու համար եւ մենք էլ կստուգենք ամեն ինչ»։
Նշենք, որ իշխանությունները 6 մլն դոլար են հատկացրել Լոպեսի համերգի համար։