Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

19:36, 05 օգոստոս 2025
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

 

Բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և բոլորը ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները