Հետևեք մեզ։

Բյուրեղավանի ավագանու ՔՊ-ական անդամը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել

23:00, 05 օգոստոս 2025
Բյուրեղավանի ավագանու ՔՊ-ական անդամը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ՔՊ-ականին է նշանակել կառույցում պաշտոնի։

 

Այս անգամ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի  «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն է նշանակել Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանին։

 

Ի դեպ, Վարդեւանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Պետրոսյանին։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։

Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝

հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները