Հետևեք մեզ։

Փաշինյանը օգոստոսի 7-ին կմեկնի ԱՄՆ. կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ

06:59, 06 օգոստոս 2025
Փաշինյանը օգոստոսի 7-ին կմեկնի ԱՄՆ. կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայտնում է Փաշինյանի խոսնակը։

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները