«ՆարեկաԾին» զադերի բրենդը ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է ներկայացվել հայկական մշակույթը համաշխարհային մեգաաստղ Ջեյ Լոյին:
«Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից (շնորհիվ մեր լավ բարեկամներ Մարիամ Մարտիրոսյանի եւ Մելանյա Բաբայանի), որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ճիշտ ներկայացնելու համար:
Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում):
Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ մեր ընտանիքի անբաժան մասնիկ ԿՈՒԺԸ…»: