Հետևեք մեզ։

ԱԳՆ–ից հաստատել են` Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

19:55, 06 օգոստոս 2025
ԱԳՆ–ից հաստատել են` Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։

 

«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», – պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները