Հետևեք մեզ։

Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի

10:09, 07 օգոստոս 2025
Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի

Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստին ընդունվեց Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք:

«Ինչո՞ւ ենք սահմանել այդ տուրքը. որովհետև Կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով մինչև 150 մլն դոլար ներդրումներ են եղել, և 1000 նոր աշխատատեղ արդեն իսկ ստեղծված է, և տեղի է ունեցել սև և գունավոր մետաղների ջարդոնների օգտագործան աճ»,- ասաց նախարարը:

Շարունակելով քաղաքականությունը՝ այժմ որոշում է կայացվել, որ պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք է դրվում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները