Ինչո՞ւ են բողոքում Իջևանում աշխատող հնդիկները. Sputnik Արմենիա-ն մանրամասներ է հայտնել։
Նրանք ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, ասել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը։
Նա նշեց, որ Հնդկաստանի քաղաքացիները աշխատավարձի բարձրացում ու աշխատաժամանակի կրճատում են պահանջում այն դեպքում, երբ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած համապատասխան պայմաններով։
«Ավելի լավ է ես հիմնարկը փակեմ, քան թե այդ պայմաններով աշխատեմ։ Կան աշխատողներ, որոնց 3 տարվա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ես նրանց համար տոմս եմ գնում, նրանց տուն եմ ուղարկում կամ եթե ուզում են՝ երկարաձգում ենք պայմանագիրը»,-ասաց նա։