Վանաձորում նոր մարզադաշտ կկառուցվի 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում նախատեսված ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնության համար:
Նախագծ համար հատկացումները հաստատվել են ՀՀ կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստում։ Վանաձորի գործող մարզադաշտը կվերակառուցվի. նրա կարգը կբարձրանա 2-րդից մինչև 4-րդ, իսկ տարողությունը՝ 3 հազարից մինչև 11 հազար հանդիսատես:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով՝ նախագծմամբ կզբաղվի VenueEra Holding միջազգային ընկերությունը, որը նախկինում աշխատել է Բուդապեշտի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների մարզադաշտերի վրա:
Պայմանագրի արժեքը կազմում է 593 հազար եվրո: Նախագիծը պետք է ավարտվի 8 ամսվա ընթացքում, իսկ շինարարության համար նախատեսված է 2 տարի: