Հետևեք մեզ։

ՌԴ-ի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է «Զվարթնոցում»․ ՆԳՆ

13:22, 07 օգոստոս 2025
ՌԴ-ի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է «Զվարթնոցում»․ ՆԳՆ

Ինքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց: Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները