Հետևեք մեզ։

Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր․ պարզաբանում

13:26, 07 օգոստոս 2025
Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր․ պարզաբանում

Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր: Հայտնում է Կառավարությունը։

Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավո­րություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում): Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության:

Վերլուծական

Ամենաընթերցվածները