Հետևեք մեզ։

Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրելու Փաշինյանն ու Ալիևը՝ Թրամփի միջնորդությամբ. աղբյուր

14:39, 07 օգոստոս 2025
Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրելու Փաշինյանն ու Ալիևը՝ Թրամփի միջնորդությամբ. աղբյուր

Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները, X-ում հրապարակել է ստորագրման պատրաստվող փաստաթղթերի ցանկը։ 

Ինչ է սպասվում.

համատեղ հռչակագրի ստորագրում; 

խաղաղության համաձայնագրի նախաստորագրում; 

ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակի ստորագրում; 

Հայաստան-ԱՄՆ և ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հուշագրերի ընդունում:

 

Ռաուֆօղլուի խոսքով՝ «միջանցքի» թեման այլևս չկա, այժմ ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։ Այն Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։ Նախագիծը դիրքավորվում է որպես ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն։

Նշենք, որ այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները