Հետևեք մեզ։

Մենք այստեղ կլինենք համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու․ Մարկո Ռուբիոն՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման մասին

10:38, 08 օգոստոս 2025
Մենք այստեղ կլինենք համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու․  Մարկո Ռուբիոն՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն EWTN հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին:

«Ինչ վերաբերում է խաղաղությանն ավելի լայն իմաստով, ապա նախագահը հավատարիմ է խաղաղությանը և մտադիր է լինել խաղաղության նախագահ: Մենք տեսանք, թե ինչպես Հնդկաստանը և Պակիստանը պատերազմեցին, և նախագահը կարողացավ հասնել նրանց միջև խաղաղությանՎերջերս Կամբոջան և Թաիլանդն էին, հիմա էլ Ադրբեջանն ու Հայաստանն են: Ուրբաթ մենք այստեղ կլինենք համաձայնագիր ստորագրելու և դնելու խաղաղության գործարքի սկիզբը»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը EWTN-ի The World Over-հաղորդման  լրագրող Ռեյմոնդ Արոյոյի հարցին՝ ստորագրման վերաբերյալ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները