Հետևեք մեզ։

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի «միջանցքային» լուծումների, կեղծ են․ Նազելի Բաղդասարյան

12:01, 08 օգոստոս 2025
Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի «միջանցքային» լուծումների, կեղծ են․ Նազելի Բաղդասարյան
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրում է․ 
 
«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։
 
Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները